Զինծառայողը հանկարծամահ է եղել ադրբեջանական հարձակման նախօրեին․ Գագիկ Մելքոնյանը կեղծ տեղեկություն է հայտնել
 |civilnet.am|
11:11 - 14 փետրվարի, 2024

Զինծառայողը հանկարծամահ է եղել ադրբեջանական հարձակման նախօրեին․ Գագիկ Մելքոնյանը կեղծ տեղեկություն է հայտնել |civilnet.am|

civilnet.am: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը փետրվարի 13-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է, թե Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Սյունիքի Ներքին Հանդի դիրքերում զոհված չորս զինծառայողներից մեկն իբր մահացել է ինսուլտից։

«Ըստ պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ մենք ունենք 4 զոհ, որից մեկն ինսուլտ է ստացել, և ունենք վիրավորներ, մնացածը ճշտվում է», – ասել է Մելքոնյանը։

Տեղեկությունը տարածել են News.amArmtimes.comHraparak.amAsekose.am և այլ լրատվական կայքեր։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, ստուգել է այս տեղեկությունը և պարզել, որ այն կեղծ է։

Հանկարծամահ եղած զինծառայողը մահացել է ադրբեջանական ագրեսիայից մեկ օր առաջ

Երկրապահ կամավորների միության փետրվարի 13-ի հաղորդագրությունում նշվում է, որ նախորդ օրը՝ փետրվարի 12-ին, նախնական տվյալներով հանկարծամահ է եղել երկրապահ կամավորական՝ 1984թ․ ծնված Գոռ Ասատրյանը, իսկ մահվան հանգամանքները դեռ պարզվում են։

Նույն հրապարակմամբ ԵԿՄ-ն հայտնել է, որ փետրվարի 13-ին Ներքին Հանդի դիրքերում կազմակերպության զոհված չորս անդամները զոհվել են Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով։

Փետրվարի 13-ին ադրբեջանական հարձակումից զոհված չորս զինծառայողների մասին ՊՆ-ն տեղեկացրել է պաշտոնական հաղորդագրությամբ, որտեղ Գոռ Ասատրյանի անունը չի նշվում։

ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում հաստատեց, որ Գոռ Ասատրյանը հանկարծամահ է եղել փետրվարի 12-ին՝ ոչ մարտական պայմաններում, ոչ թե ադրբեջանական հարձակման արդյունքում։

Փաստացի, ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի պնդումը, թե զոհված չորս զինծառայողներից մեկը մահացել է ինսուլտից, կեղծ է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել