aravot.am: «2018 թվականից ի վեր այս շենքում ընդմիջում է: Դուք ոչնչով չեք զբաղվում, քայլեր չեք ձեռնարկում, որպեսզի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որը ձեր վարած քաղաքականության արդյունքում հայտնվել է Բաքվի բանտերում, վերադառնա հայրենիք: Ձեր վարած քաղաքականության արդյունքում է, որ այսօր Արցախը՝ երեք հազար տարվա մեջ առաջին անգամ հայաթափվել է: 2018 թվականից ի վեր, դուք ՀՀ քաղաքացիների հաշվին զբաղվում եք վճարովի տուրիզմով, դուք այդ շենքը դարձրել էք տուրիստական գործակալություն»,- այսօր Արցախյան շարժման 36 ամյակի օրը՝ ՀՀ ԱԳՆ շենքի մոտ կազմակերպված ցույցի ժամանակ հայտարարեց ՀՀԿ երիտասարդական թեւի ղեկավար Հենրիխ Դանիելյանը:
ՀՀԿ-ական երիտասարդները ԱԳՆ շենքի մոտ ցույցի էին եկել Արցախի հայաթափումից հետո Բաքվի բանտերում հայտնված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկարներով: Եկել էին հայտարարելու, որ հայկական Արցախի էջն իրենց համար փակված չէ, որ այդ մարդիկ ունեն իրենց սատարումը, որ չեն լռել, չեն լռելու, չեն համակերպվել եւ չեն համակերպվելու:
«Ադրբեջանն էր, որ ասում էր՝ Արցախն Ադրբեջան է, ձեր իշխանությունը ՀՀ միակ իշխանությունն է, որը հայտարարում է՝ Արցախն Ադրբեջան է: Դուք ոչ թե ՀՀ քաղաքացու, այլ Ադրբեջանի շահերն եք սպասարկում: Այսօր մարդիկ Վարդենիսում, Սյունիքում, Ջերմուկում, անգամ Երեւանում անվտանգ չեն: Ձեր հայտարարած զրոյական կետի արդյունքում Արցախն այսօր հանձնված է, ՀՀ-ն վտանգի առջեւ է, դուք փորձում եք փոխել մեր Սահմանադրությունը, զինանշանը»,- ասաց Հենրիխ Դանիելյանը:
ՀՀԿ երիտթեւի ներկայացուցիչ Աշոտ Անդրեասյանն էլ հայտարարեց, որ ՀՀ ԱԳՆ-ի շենքում նստած մարդիկ միշտ պետք է իմանան՝ «իրենց դավաճանությունը մատնանշվելու է միշտ». «36 տարի առաջ մեզնից մեծ սերունդը ազատագրեց Արցախը, իսկ այս շենքում նստածները 6 տարի է՝ մսխում են մեր պետությունն ու պետականությունը: Երբ Արցախը կապիտուլացվում էր, այստեղ նստած մարդիկ լացակումած դեմքերով ասում էին՝ մեր հայրենակիցներին ոչնչով չենք կարող օգնել»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)