Արմեն Գրիգորյանը հաստատում է, որ ռուս զինծառայողները խոչընդոտել են ԵՄ դիտորդների մուտքը Ներքին Հանդ
16:31 - 21 փետրվարի, 2024

Արմեն Գրիգորյանը հաստատում է, որ ռուս զինծառայողները խոչընդոտել են ԵՄ դիտորդների մուտքը Ներքին Հանդ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հաստատել է, որ ռուս զինծառայողները խոչընդոտել են ԵՄ դիտորդների մուտքը Ներքին Հանդ։ Այս մասին նա հայտարարեց Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության 1-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։ 

«Այո, այդ խնդիրը կա, մենք փորձելու ենք հասցեագրել այդ խնդիրը, մենք տեղյակ ենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԽ քարտուղարը։

Հիշեցնենք՝ Արմեն Գրիգորյանը նաև ասել էր, որ Ներքին հանդում ԵՄ դիտորդական առաքելությունն  հասանելիություն չունի և միայն Ռուսաստանն այնտեղ հասանելիություն ունի․ Ռուսաստանը ներկա է  այնտեղ վերջին միջադեպւ ժամանակ և չի կարողացել կանխել միջադեպը։

«Ես համոզված եմ, որ իրականությունն այլ է, միանշանակ է, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը կայունության դերակատարություն ունի, մենք ամբողջովին աջակցում ենք նրանց գործունեությանը»,- ասել էր Արմեն Գրիգորյանը։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմը ունի 4 զոհ և 1 վիրավոր:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել