ՀՀ ԱԳՆ-ն կարևորել է ԵՄ դիտորդական առաքելությունը տարածաշրջանում կայունության ապահովման համար
 |armenpress.am|
17:55 - 21 փետրվարի, 2024

ՀՀ ԱԳՆ-ն կարևորել է ԵՄ դիտորդական առաքելությունը տարածաշրջանում կայունության ապահովման համար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Անի Բադալյանը տարածաշրջանում կայունության ապահովման գործում կարևորել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ներդրումը։

Այս մասին արտգործնախարարի խոսնակը նշել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության մեկամյակի առթիվ X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

«Այսօր Եվրամիության գործընկերների հետ մենք նշում ենք Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության առաջին տարեդարձը, որը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման ամենավառ օրինակներից է։ Այն ցույց է տալիս Հայաստանի, ԵՄ-ի և նրա անդամ երկրների փոխադարձ շահագրգռվածությունը՝ այն նոր հարթություն տեղափոխելու հավակնոտ օրակարգով։ Մենք նաև կարևորում ենք առաքելության կարևոր ներդրումը տարածաշրջանում կայունության ապահովման գործում»,- գրել է Բադալյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել