Ստոլտենբերգ․ «Աբխազիան և Հարավային Օսիան պատկանում են Վրաստանին»
 |azatutyun.am|
18:12 - 18 մարտի, 2024

Ստոլտենբերգ․ «Աբխազիան և Հարավային Օսիան պատկանում են Վրաստանին» |azatutyun.am|

azatutyun.am: «Մենք միանշանակորեն պաշտպանում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությունը», - այսօր Թբիլիսիում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի տարածքներ են։ ՆԱՏՕ-ն շարունակում է կոչ անել Ռուսաստանին չեղարկել վրացական տարածքների ճանաչումը որպես անկախ պետություններ», - նշել է Ստոլտենբերգը։

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը նշել է, որ Վրաստանը դաշինքի մերձավոր գործընկերներից մեկն է և այժմ՝ «անվտանգային լուրջ մարտահրավերների է բախվում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել