factor.am: Բաքվում գտնվող Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլին հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին։ Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ նախ տեղի է ունեցել պաշտոնակիցների առանձնազրույցը, որին արդեն հաջորդել է պատվիրակությունների հանդիպումը ընդլայնված կազմով։
Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության քաղաքական, պաշտպանական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, կապի և հումանիտար ասպեկտները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։ Նշվում է, որ Բայրամովն իր վրաց գործընկերոջը տեղեկացրել է «հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանի վերակառուցման գործընթացների, ականազերծման և խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի, ինչպես նաև կայուն խաղաղության գործընթացի ճանապարհին առկա խնդիրների մասին»։
Վաղը նախատեսվում է նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի այցը Ադրբեջան։
comment.count (0)