ՌԴ ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը
 |1lurer.am|
21:36 - 18 մարտի, 2024

ՌԴ ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է ձայների հաշվարկը։ Քվեաթերթիկների 100%-ի մշակման արդյունքում ընտրողների 87,28% քվեները ստացել է գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, 4,31%-ը՝ Նիկոլայ Խարիտոնովը, 3,85%-ը՝ Վլադիսլավ Դավանկովը և 3,20%-ը՝ Լեոնիդ Սլուցկին:

Ռուսաստանի նախագահի՝ «Նոր մարդիկ» կուսակցության թեկնածու Վլադիսլավ Դավանկովը շնորհավորել է Պուտինին նախագահի ընտրությունում վստահ հաղթանակի կապակցությամբ:

Պուտինը Կրեմլում հանդիպել է արդեն նախկին մրցակիցների հետ: Դաշնության ղեկավարը կոչ է արել շարունակել համատեղ աշխատանքը խորհրդարանում և առաջ մղել Ռուսաստանի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել