Ստոլտենբերգը հայտնել է, որ Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն համագործակցության նոր շրջանակային փաստաթուղթ են պատրաստում |factor.am|
12:33 - 19 մարտի, 2024

Ստոլտենբերգը հայտնել է, որ Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն համագործակցության նոր շրջանակային փաստաթուղթ են պատրաստում |factor.am|

factor.am: Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն աշխատում են համագործակցության նոր շրջանակային փաստաթղթի համաձայնեցման շուրջ։ Այս մասին ադրբեջանական պետական «Ազերթաջ» լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Մենք աշխատում ենք ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև համագործակցության նոր շրջանակային փաստաթղթի  համաձայնեցման շուրջ։ Այս փաստաթուղթը հիմնված է լինելու փոխգործակցության խնդիրների վրա, և այստեղ հիմնական նպատակը համատեղ աշխատանքն է՝ Ադրբեջանի Զինված ուժերը ՆԱՏՕ-ի չափանիշներին հարմարացնելու ուղղությամբ, որպեսզի դրանք գործառնականորեն լիովին համատեղելի լինեն ՆԱՏՕ-ի ուժերի հետ»,- ասել է Ստոլտենբերգը։

Նա նշել է, որ Ադրբեջանը և ՆԱՏՕ-ն մեծ նշանակություն են տալիս ռազմական կրթության հարցերին, ինչը կնպաստի կողմերի միջև փոխգործակցության զարգացմանը։

«Միևնույն ժամանակ, մենք դիտարկում ենք այլ ոլորտներ, որտեղ կարող ենք զարգացնել մեր համագործակցությունն ապագայում: Այս ամենը կմերձեցնի Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի ուժերը, և ես կարծում եմ, որ դա ձեռնտու կլինի երկու կողմերին»,- ընդգծել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն, ընդհանուր առմամբ, շահագրգռված է ապագայում էլ Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցության զարգացմամբ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել