armenpress.am: Բեռլինն Ուկրաինային հատկացնում է 500 մլն եվրոյի ռազմական օգնության փաթեթ, որում կներառվի 10 հազար հրետանային արկ:
Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի հայտարարությունը:
«Մենք Ուկրաինային 500 մլն եվրոյի օգնության փաթեթ ունենք», - մեջբերում է Die Welt պարբերականը Գերմանիայի «Ռամշտայն» ավիաբազայում Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի հանդիպմանը մասնակցող նախարարի խոսքը:
Պիստորիուսը կրկնել է, որ այս պահին գերմանացի զինծառայողներին Ուկրաինա ուղարկելու պլաններ չկան:
comment.count (0)