Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Արգենտինյան Հանրապետություն։ Նախարար Միրզոյանը Բուենոս Այրեսում այցելել է գեներալ Խոսե դե Սան Մարտինի հուշարձան, որտեղ Արգենտինայի ԱԳ նախարարի տեղակալ Լեոպոլդո Սաուրեսի (Leopoldo Sahores) ուղեկցությամբ տեղի է ունեցել ծաղկեպսակի զետեղման արարողություն:
Դիմավորել է Գրանադաներոլների պատվո պահակախումբը, հնչել են Հայաստանի և Արգենտինայի պետական օրհներգերը:
comment.count (0)