ԵՄ դիտորդները պարեկություն են իրականացրել Սոթք, Վերին Շորժա, Արավուս և Մովսես բնակավայրերում
17:56 - 06 ապրիլի, 2024

ԵՄ դիտորդները պարեկություն են իրականացրել Սոթք, Վերին Շորժա, Արավուս և Մովսես բնակավայրերում

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունն այսօր պարեկություն է իրականացրել Սոթք, Վերին Շորժա, Արավուս և Մովսես բնակավայրերում:

Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԵՄ առաքելությունը։ 

«Իրավիճակը եղել է կայուն և հանգիստ»,- հայտնել են առաքելությունից:

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի մի քանի ուղղություններով անկանոն ու ոչ նպատակային կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ թիրախավորելով նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքները։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել