Չնայած ռազմական տեղաշարժերի մասին որոշ պնդումներին, հուսադրող է, որ ԵՄ առաքելությունը կարողանում է հերքել դրանք. Կլաար
 |factor.am|
20:41 - 06 ապրիլի, 2024

Չնայած ռազմական տեղաշարժերի մասին որոշ պնդումներին, հուսադրող է, որ ԵՄ առաքելությունը կարողանում է հերքել դրանք. Կլաար |factor.am|

factor.am: Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Սոթք, Վերին Շորժա, Արավուս և Մովսես բնակավայրերում այսօր ԵՄ առաքելության իրականացրած պարեկությանը։

«Չնայած զինվորականների տեղաշարժի մասին որոշ պնդումներին, հաճելի է իմանալ, որ ԵՄ-ի առաքելությունը կարող է հերքել դրանք: Այն նաև մնում է չօգտագործված ռեսուրս, որն օգնում է վերացնել թյուրիմացություններն ու կեղծ պատկերացումները և կարող է լավ ծառայություններ մատուցել ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին»,- գրել է Կլաարը։

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի մի քանի ուղղություններով անկանոն ու ոչ նպատակային կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ թիրախավորելով նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքները։ 

ՀՀ ՊՆ-ն նաև հայտնել է, որ Իշխանասարի ուղղությամբ նկատվել է ադրբեջանական զինուժի ավտոտեխնիկայի ակտիվ տեղաշարժ։ Միևնույն ժամանակ ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ ադրբեջանական քարոզչամեքենան նախօրեին կեղծ տեղեկություններ է տարածել՝ ՀՀ ԶՈՒ-ի իրականացրած պլանային հերթափոխը փորձելով ներկայացնել իբրև կուտակումներ առաջնագծում::

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել