Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավուշօղլու
 |factor.am|
15:03 - 07 ապրիլի, 2024

Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավուշօղլու |factor.am|

factor.am: Ադրբեջանը հավակնություն չունի Հայաստանի հողերի նկատմամբ. այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն՝ մեկնաբանելով Արևմուտքից Հայաստանին հատկացվող ֆինանսավորումը։

«Եթե նրանց նպատակը Հայաստանի հզորացումն ու հակամարտության մղելն է, ապա Ադրբեջանը նույնպես միայնակ չէ։ Եվ նա երբեք մենակ չի մնա, Թուրքիան միշտ նրա հետ է։ Եթե ​​Հայաստանին ինչ-որ բան տան, մենք եռապատիկ ավելի ենք տալու։ Ադրբեջանը պատերազմ չի ուզում։ Ադրբեջանը հավակնություն չի ներկայացնում Հայաստանի հողերի նկատմամբ»,- նշել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել