Հորդանանի հակաօդային պաշտպանությունը պատրաստ է որսալ և խոցել իրանական ցանկացած անօդաչու թռչող սարք կամ ինքնաթիռ, որը կխախտի նրա օդային տարածքը, հայտնում են տարածաշրջանային անվտանգության ոլորտի երկու աղբյուրներ: Այս մասին հայտնում է «The times of Israel»-ը։
Նրանք նշել են, որ բանակը նաև բարձր պատրաստվածության վիճակում է, իսկ ռադարները հետևում են անօդաչու թռչող սարքերի տեղաշարժին:
Հիշեցնենք, որ ՑԱԽԱԼ-ը (Իսրայելի պաշտպանության բանակը) հաստատել էր ավելի վաղ լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, որ Իրանից արձակված տասնյակ անօդաչու թռչող սարքեր ուղղվում են դեպի Իսրայել:
comment.count (0)