Տեղի է ունեցել առերես հարցաքննություն պատգամավոր Հակոբ Ասլանյանի ու Սամվել Վարդանյանի մասնակցությամբ
 |panorama.am|
09:25 - 16 ապրիլի, 2024

Տեղի է ունեցել առերես հարցաքննություն պատգամավոր Հակոբ Ասլանյանի ու Սամվել Վարդանյանի մասնակցությամբ |panorama.am|

panorama.am:ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ խուլիգանության հատկանիշներով (ՔՕ 297 հոդված 1-ին մաս) ԱԺ պատգամավոր Հ. Ասլանյանի հաղորդման հիման վրա։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց իրավապաշտպան, Վարդանյանի պաշտպանությունը ստանձնած Ռուբեն Մելիքյանը։

Վարդանյանի պաշտպանությունը ստանձնել է նաև փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

Մելիքյանի խոսքով, կատարվում են քննչական գործողություններ, հարցաքննություններ, երեկ ուշ երեկոյան տեղի է ունեցել առերես հարցաքննություն տուժող ճանաչված Հակոբ Ասլանյանի ու Սամվել Վարդանյանի մասնակցությամբ։ Քննչական գործողությունները կշարունակվեն։

Ռ. Մելիքյանը հիշեցրեց, որ Ս. Վարդանյանը ձերբակալված է 72 ժամով, նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

«Մենք չենք ընդունում, որ տեղի ունեցածը տեղավորվում է խուլիգանության հանցակազմի ներքո»,-ասաց փաստաբան։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել