Այն, ինչ կատարվում է Գազայում, ցեղասպանություն չէ. Բայդեն
 |tert.am|
09:36 - 21 մայիսի, 2024

Այն, ինչ կատարվում է Գազայում, ցեղասպանություն չէ. Բայդեն |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, մերժելով պաղեստինամետ ցուցարարների քննադատությունը, վճռականորեն պաշտպանել է Իսրայելը՝ ասելով, որ իսրայելական ուժերը Գազայում, ՀԱՄԱՍ-ի զինյալների դեմ իրենց ռազմական արշավում, ցեղասպանություն չեն իրականացնում: Այս մասին գրում է Reuters-ը:

«Այն, ինչ կատարվում է Գազայում, ցեղասպանություն չէ: Մենք դա մերժում ենք», - ասել է Բայդենը Սպիտակ տանը հրեական ամերիկյան ժառանգության միամսյակի միջոցառմանը:

Բայդենը երկրում բազմաթիվ միջոցառումների ժամանակ բախվել է պաղեստինամետ ցուցարարների բողոքի ակցիաներին. ցուցարարները նրան անվանել են «Ցեղասպան Ջո»՝ Իսրայելին իր հաստատակամ աջակցության համար:

Սպիտակ տան միջոցառման ժամանակ Բայդենը ընդգծել է համոզմունքը, որ Իսրայելը զոհ է դարձել հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակմանը:

Նա ասել է, որ ԱՄՆ աջակցությունն իսրայելցիների անվտանգությանն ու ապահովությանը «երկաթե է»:

«Մենք Իսրայելի կողքին ենք, որպեսզի դուրս բերենք (ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա) Սինվարին և ՀԱՄԱՍ-ի մնացած դահիճներին: Մենք ցանկանում ենք, որ ՀԱՄԱՍ-ը պարտվի: Մենք աշխատում ենք Իսրայելի հետ, որպեսզի դա իրականանա»,- ասել է նա:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել