hetq.am: Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքումը դրական հետևանքներ կունենա ողջ Հարավային Կովկասի համար։ Այդ մասին Թյուրքական երկրների խորհրդարանական ասամբլեայի նիստի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
Նա ողջունել է մայիսի 11-ին Ալմաթիում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ շարունակելու բանակցությունները խաղաղության պայմանագրի կնքման շուրջ։ Ֆիդանը նշել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցություն ցուցաբերել ադրբեջանական կողմին։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը դրական հետևանքներ կունենա ոչ միայն երկու երկրների, այլև ողջ տարածաշրջանի համար»,- Anadolu գործակալության փոխանցմամբ հայտարարել է թուրք նախարարը։
comment.count (0)