Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված, փոխընդունելի. Զախարովա
 |1lurer.am|
18:15 - 30 մայիսի, 2024

Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված, փոխընդունելի. Զախարովա |1lurer.am|

1lurer.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին, նշել՝ այդ աշխատանքը կարևոր է տարածաշրջանային կայունության համար։ Նրա խոսքով՝ սահմանազատման հետ կապված բոլոր հարցերը պետք է կարգավորվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով։

«Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված, փոխընդունելի և հիմք հանդիսանան տարածաշրջանում խաղաղության հասնելու համար։ Մոսկվան էլ պատրաստ է խորհրդատվական օգնություն տրամադրել կողմերին՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ համաձայնություններին համապատասխան»,- հավելել է Զախարովան:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել