Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին` ծննդյան օրվա առթիվ։
Շնորհավորական ուղերձում նշված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Ընդունեք սրտանց շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս՝ Ձեր ծննդյան օրվա առթիվ:
Համոզված եմ, որ անշեղորեն հետևելով Ձեր ռազմավարական կուրսին, Հայաստանը կշարունակի իր վստահ առաջընթացը և հաջողությամբ կյանքի կկոչի ուժեղ և բարգավաճ պետություն կառուցելու նախանշված բոլոր ծրագրերը։
Բարձր եմ գնահատում Ձեր՝ Ղազախստանի և Հայաստանի հարաբերությունների հետագա ամրապնդման հանձնառությունը, որոնք դինամիկ զարգանում են բարեկամության և փոխշահավետ համագործակցության ոգով:
Օգտվելով առիթից, հարգելի Նիկոլ Վովայի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում»։
comment.count (0)