Սալիվանը Քըլըչի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կարևորությանը |1lurer.am|
13:17 - 04 հունիսի, 2024

Սալիվանը Քըլըչի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կարևորությանը |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչի հետ։

Սպիտակ տան տվյալով՝ ի թիվս քննարկված հարցերի՝ ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կարևորությունը։

Թուրքական կողմի հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները, Գազայում Իսրայելի հարձակումները, իրավիճակն Ուկրաինայում և տարածաշրջանային այլ հարցեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել