azatutyun.am: Հունիսի 8-ին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին Կահիրեում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը ստորագրել են մի շարք ոլորտներում համագործակցության պայմանագրեր:
Ալիևին ուղեկցող պատվիրակության կազմում է նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն, ով Եգիպտոսի արտաքին գործերի նախարարի հետ ստորագրել է «Բաքվի գործադիր իշխանության և Կահիրեի նահանգապետության միջև փոխըմբռնման հուշագիրը»:
ԱՊԱ լրատվական գործակալության փոխանցմամբ, ալ-Սիսին և Ալիևը քննարկել են երկկողմ և միջազգային հարցեր։
Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո տեղի է ունեցել ասուլիս, որի ընթացքում Եգիպտոսի նախագահն ասել է, որ Ադրբեջանի նախագահի հետ քննարկվել է Գազային եգիպտական օգնության մեծացման հարցը և 1967 թվականի սահմաններում Պաղեստին պետության ստեղծման կարևորությունը։
«Ես աջակցություն եմ հայտնել Ադրբեջանի նախագահին՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ջանքերին»,- ասել է Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին:
comment.count (0)