«Արդյունքները տարբեր են եղել որոշ երկրներում և խառն են ամբողջ Եվրոպայում», - ասել է նա լրագրողների համար առցանց ճեպազրույցում՝ ընդունելով, որ «սա ժողովրդավարություն է»:
Պաշտոնյան նշել է, որ Միացյալ Նահանգների իշխանությունները կշարունակեն համագործակցել Եվրոպայում եվրոպացի դաշնակիցների հետ՝ անկախ Եվրախորհրդարանի կազմից։ «Մենք հարգում ենք մեր դաշնակիցներին և գործընկերներին եվրոպական մայրցամաքում և բացարձակապես վստահ ենք, որ անկախ նրանից, թե ով կստանա տեղ Եվրախորհրդարանում, մենք կարող ենք շարունակել աշխատել ԵՄ-ի հետ»,- հավելել է նա։ «Մենք ակնկալում ենք շարունակել համագործակցությունը [Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ», - ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
Քիրբին մեկնաբանել է նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի լուծարումը և սպասվող արտահերթ ընտրությունները։ «Նախագահը կաշխատի Ֆրանսիայի դեմոկրատական ճանապարհով ընտրված առաջնորդների հետ, ովքեր էլ նրանք լինեն»,- ասել է նա։
comment.count (0)