azatutyun.am: Բելառուսն Ադրբեջանին 120 միլիոն դոլարի «Պոլոնեզ» է վաճառել, «Ազատության»-ը փոխանցեց Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Պոլոնեզ»-ն այն զինատեսակն է, որ իր հեռավորությամբ, խոցելիության հեռավորության շնորհիվ լարվածություն կարող է առաջացնել մեր բոլոր սահմաններին», - ասաց Քոչարյանը։
«Ազատության» հարցին, թե արդյո՞ք այն կիրառվել է 2020-ի պատերազմի ընթացքում, Պաշտպանության հանձնաժողովի նախագահը պատասխանեց՝ «շատ հնարավոր է կիրառված լինի, պարզապես մեր կողմից արձանագրված չէ»:
«Մենք գիտենք, որ դա հիմնականում տեղակայված է Նախիջևանի ուղղության վրա, որպեսզի թիրախավորեն ընդհուպ մեր հարավային սահմանները, որտեղ հեռավորությունը շատ մեծ է», - ասաց Քոչարյանը՝ շեշտելով՝ Հայաստանը արձագանքել է Բելառուսի այս քայլին:
«Բազմաշերտ արձագանք է եղել», - ասաց Պաշտպանության հանձնաժողովի նախագահը։
Մինսկը տարիներ շարունակ եղել է Բաքվին սպառազինություն վաճառող հիմնական երկրներից։
comment.count (0)