Աբսուրդայի՞ն, թե՞ իրատեսական. Պուտինն առաջ է քաշել Ուկրաինայում պատերազմի ավարտի իր պայմանները
 |armtimes.com|
13:23 - 16 հունիսի, 2024

Աբսուրդայի՞ն, թե՞ իրատեսական. Պուտինն առաջ է քաշել Ուկրաինայում պատերազմի ավարտի իր պայմանները |armtimes.com|

armtimes.com: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է Ուկրաինայի հետ խաղաղ բանակցություններ սկսելու երկու հիմնական պայման՝ ուկրաինական զորքերի դուրսբերում Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններից, ինչպես նաև Կիևի՝ ՆԱՏՕ-ին միանալուց հրաժարվելը։

Հայտարարությունն արվել է Շվեյցարիայում խաղաղության գագաթնաժողովի մեկնարկի նախօրեին, որտեղ Ռուսաստանը հրավիրված չէ։

Կիևում Պուտինի առաջարկն անիրատեսական և աբսուրդային են անվանել:

«Հենց Կիևը հայտարարի, որ պատրաստ է և սկսի զորքերի իրական դուրսբերումը Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններից, ինչպես նաև կհայտարարի ՆԱՏՕ-ին միանալուց հրաժարվելու մասին, մենք անմիջապես հրադադար կհրամայենք և կսկսենք բանակցություններ»,- ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով արտաքին գործերի նախարարության ղեկավարության հետ հանդիպմանը:

Միաժամանակ, նա հատկապես ընդգծել է, որ ուկրաինական զորքերը պետք է ամբողջությամբ լքեն այդ շրջանների տարածքները, թեպետ, ինչպես հայտնի է, ռուսական զորքերը միայն մասամբ են վերահսկում դրանք։

Ըստ Պուտինի պայմանի՝ Ուկրաինան պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին միանալու ծրագրերից, ունենա «չեզոք, ոչ դաշնակցային, միջուկային զենքից զերծ կարգավիճակ», ապահովի ռուսախոսների իրավունքները, ենթարկվի «ապազինացման», «ապառազմականացման» և ընդունի «տարածքային նոր իրողությունները»։

ՌԴ նախագահը նաև նշել է, որ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ համաձայնությունները պետք է արձանագրվեն միջազգային պայմանագրերում, բացի այդ, պետք է չեղարկվեն Ռուսաստանի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցները։

Այս դեպքում, վստահեցրել է Պուտինը, ուկրաինական հակամարտությունը ոչ միայն կսառեցվի, այլ վերջնականապես կավարտվի։ Նա ուկրաինական զորքերին խոստացել է ապահովել  անվտանգ դուրսբերում ցանկացած վիճելի տարածքից:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել