Հանդիպում Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարությունների տեղեկալաների միջև. ՀՀ ԱԳՆ
22:08 - 17 հունիսի, 2024

Հանդիպում Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարությունների տեղեկալաների միջև. ՀՀ ԱԳՆ

Հունիսի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը և Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Եվհեն Պերեբիյնիսը հանդիպել են Կիևում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն.

«Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունների միջև.

Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակին, քննարկվել են փոխադարձ կարևորություն ունեցող ոլորտներում համագործակցության հետագա ակտիվացման հեռանկարները: Կողմերը քննարկել են առևտրատնտեսական, իրավապայմանագրային և այլ ուղղություններով համագործակցության հարցեր:

Կողմերը կարծիքներ են փոխանակել միջազգային և տարածաշրջանային օրակարգի՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև տարբեր մակարդակներում շարունակական շփումներն ու մտքերի պարբերական փոխանակումը:

Ուկրաինական կողմը մանրամասն տեղեկացվել է Ադրբեջանի ագրեսիայի և ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացման հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի Հանրապետության ջանքերի վերաբերյալ», - ասված է հայտարարությունում։

 

 

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել