Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ ԱԳՆ
15:24 - 29 հունիսի, 2024

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբայի հետ: Հանդիպումը կայացել է Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության հարցեր: Այս համատեքստում կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները և տարբեր ձևաչափերում պարբերական շփումները:

Մտքեր են փոխանակվել Եվրոպական միության հետ փոխգործակցության հարցերի շուրջ:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաների:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը: Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին՝ շեշտելով խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը տարածաշրջանային անվտանգության ապահովման համատեքստում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել