ՀՀ-ն պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրը, գնդակն Ադրբեջանի դաշտում է. Ալեն Սիմոնյան |tert.am|
13:24 - 05 հուլիսի, 2024

ՀՀ-ն պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրը, գնդակն Ադրբեջանի դաշտում է. Ալեն Սիմոնյան |tert.am|

tert.am: ՀՀ-ի կողմից խաղաղության պայմանագրի կնքման մասով որևէ ձգձգում չկա: Այս մասին ԱԺ-ում ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե կոնկրետ ի՞նչ պատճառով է ձգձգվում խաղաղության պայմանագրի ստորագրումը, ինչպես նաև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի համաձայնեցումը:

«ՀՀ-ի կողմից խաղաղության պայմանագրի կնքման մասով որևէ ձգձգձում չկա, մենք պատրաստ ենք այն ստորագրել: Կարելի է ասել՝ այդ հարցով գնդակը գտնվում է ադրբեջանական դաշտում»,- ասաց Սիմոնյանը:

Ինչ վերաբերում է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի համաձայնեցմանը, Սիմոնյանն ասաց, որ գործընթացը շարունակվում է, և մենք լիահույս ենք, որ հաջողության կհասնենք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել