Հելսինկյան հանձնաժողովի նախագահն Ադրբեջանին հորդորում է ՀՀ–ի հետ խաղաղության գործընթացը հնարավորինս արագ ամփոփել |armenpress.am|
14:25 - 05 հուլիսի, 2024

Հելսինկյան հանձնաժողովի նախագահն Ադրբեջանին հորդորում է ՀՀ–ի հետ խաղաղության գործընթացը հնարավորինս արագ ամփոփել |armenpress.am|

armenpress.am: Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Ուիլսոնը  հորդորում է Ադրբեջանին Հայաստանի հետ խաղաղության գործընթացը հնարավորինս արագ ամփոփել, իսկ Թուրքիային՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկել: 

Ջո Ուիլսոնն այս մասին ասաց ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակության կազմում Հայաստան այցի շրջանակում հրավիրված ասուլիսում: 

Նա նկատեց՝ Թուրքիան ՆԱՏՕ–ի անդամ է, Ադրբեջանն օգտվում է իր նավթային և գազային ռեսուրսներից: ԱՄՆ պատվիրակությունը Հայաստանում է, որովհետև գիտակցում է այն առաջընթացը, որ Հայաստանն ունեցել է որպես ժողովրդավարական պետություն: Հայաստանը Միացյալ Նահանգների համար կարևոր գործընկեր է:

«Ես հորդորում եմ Ադրբեջանի մեր գործընկերներին խաղաղության գործընթացը հնարավորինս արագ ամփոփել: Դա շահեկան կլինի բոլորի համար: Եվ մենք ուզում ենք նաև հորդորել, որ Թուրքիան ևս հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկի»,–ասաց Ուիլսոնը:

Նա հավելեց, որ պատրաստ են աջակցել Հայաստանին՝ տնտեսական, մարդասիրական աջակցության հարցերով, օգնել, որ ձևավորվի ամուր, ժողովրդավարական և բարեկեցիկ հասարակություն կայուն, ապահով տարածաշրջանում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել