Գևորգ Պապոյանն այցելել է Լոռու մարզի մի շարք ընկերություններ, ծանոթացել նրանց գործունեությանը
17:51 - 05 հուլիսի, 2024

Գևորգ Պապոյանն այցելել է Լոռու մարզի մի շարք ընկերություններ, ծանոթացել նրանց գործունեությանը

Հուլիսի 4-ին նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Լոռու մարզի մի շարք ընկերություններ՝ նրանց գործունեությանն ու ընթացիկ ծրագրերին ծանոթանալու նպատակով։ Այցին մասնակցել են նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը և Տաշիրի համայնքապետ Էդգար Արշակյանը: Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
 
Նախարարը Տաշիր համայնքում այցելել է «Ալաշկերտ գրուպ» պանրի գործարան ՍՊԸ, ծանոթացել այնտեղ ներդրված ժամանակակից սարքավորումներին ու արտադրական կարողություններին։ Ընկերությունում արտադրվում է ավելի քան 10 տեսակի պանիր, որը նաև արտահանվում է։ Ընկերությունն ունի շուրջ 70 աշխատակից։
 
Տաշիրում Գևորգ Պապոյանը եղել է նաև «Երեմյան Փրոջեքթսի»՝ տարածաշրջանում եզակի գերժամանակակից անասնապահական համալիրում։ Այն կառուցվել է ՀՀ կառավարության և ԵԱԶԲ-ի ֆինանսական աջակցությամբ անասնաբուծության ճյուղում իրականացվող ծրագրի շրջանակում։
 
«Երեմյան Ֆարմ»-ի անասնապահական՝ 30 հեկտարից ավելի տարածք ընդգրկող համալիրը ներառում է խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի համար նախատեսված ֆերմաներ, սպանդանոց՝ երկու ֆերմաների համար, կերախառնուրդի պահեստ, կերային մշակաբույսերի աճեցման համար նախատեսված հողատարածք, ավտոմատ կիթի գերժամանակակից սրահ, գյուղատնտեսական մեքենաների կայանատեղի և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ։
 
Այնուհետև նախարարն այցելել է «Բոզոյան» ՍՊԸ, որտեղ նախարարին ներկայացվել են ընկերության ցանքատարածություններն ու 2022-ից հիմնված խոզաբուծական տնտեսության ընթացիկ ու նախատեսվող ծրագրերը։
 
Ընկերության ղեկավարությունը ներկայացրել է ցորենի, գարու արտադրության գործընթացը, կիրառվող տեխնոլոգիաները, ընկերության տեխնիկական հագեցվածությունը։

Մարզային այցի լուսանկարները՝ այստեղ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել