aravot.am: Բարձրագույն դատական խորհուրդն այսօր հրապարակեց Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարության միջնորդության վերաբերյալ որոշումը։
ԲԴԽ խորհուրդը որոշեց դադարեցնել դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով։
Հիշեցնենք, որ արդարադատության նախարարը միջնորդություն էր ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավոր Աննա Դանիբեկյանին։
Ամիսներ առաջ ԲԴԽ-ն հրապարակել էր «Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ այլ գործերի տապալման մեղավորները. բացահայտումներ դատական իշխանությունից» տեսանյութը, որով դատավորներին էր մեղադրել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լեւոն Երանոսյանի, Գագիկ Խաչատրյանի եւ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ գործերի տապալման համար։
comment.count (0)