Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի շուրջ վերջին զարգացումները
10:01 - 17 հուլիսի, 2024

Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի շուրջ վերջին զարգացումները

Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Տատյանա Մոլչանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՄԱԿ կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ ծրագրերի իրականացանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի կողմից Կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացման ընթացքին, ՀՀ ԱԳ նախարարի կողմից ներկայացված երրորդ կամավոր ազգային զեկույցին։

Մտքեր են փոխանակվել «2030թ. օրակարգի» նպատակներին հասնելու ուղղությամբ ՄԱԿ ԵՏՀ հետ համագործակցության հնարավորությունների շուրջ, այդ թվում՝ տրանսպորտային ենթակառուցվածքների, վերականգնվող էներգետիկայի, կանաչ տնտեսության, շրջակա միջավայրի, ճանապարհային անվտանգության ապահովման բնագավառներում:

Արարատ Միրզոյանը և Տատյանա Մոլչանը քննարկել են նաև բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբի շրջանակներում, փոխգործակցության առաջնահերթությունները։

ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է նաև Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի շուրջ վերջին զարգացումները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել