ՀՀ ԱԳ նախարարը Լիբանանի գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ իրականացված աշխատանքները
14:38 - 17 հուլիսի, 2024

ՀՀ ԱԳ նախարարը Լիբանանի գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ իրականացված աշխատանքները

Հուլիսի 16-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիբանանի ԱԳ նախարար Աբդալլահ Բու Հաբիբի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։

Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների և ստեղծված անվտանգային իրավիճակի շուրջ։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում հարատև խաղաղության հասնելուն ուղղված ՀՀ ջանքերը, խաղաղության օրակարգի կյանքի կոչման ճանապարհին առկա մարտահրավերները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու սեղմ ժամկետներում կնքման կարևորությունը։

Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգին, ինչպես նաև բազմակողմ հարթակներում ներգրավվածության ու փոխգործակցության հարցերի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել