Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Ալիևի հետ հանդիպել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում։ Այս մասին, ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Հայաստանի՝ այս հանդիպումից հրաժարվելը համարում ենք երկխոսությունից և խաղաղության օրակարգն առաջ մղելուց հետ կանգնելու մտադրության դրսևորում»,- ասել է նա։
Ըստ Հաջիևի՝ հանդիպում անցկացնելու առաջարկով հանդես է եկել Մեծ Բրիտանիան։ Համաձայն առաջարկի՝ պետք է նախ տեղի ունենար Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Մեծ Բրիտանիայի վարչապետի հանդիպումը, ապա շարունակվեր Հայաստան-Ադրբեջան ֆորմատով։
comment.count (0)