ԱՄՆ և Ուկրաինայի պաշտպանության նախարարները քննարկել են Կիևին ամերիկյան աջակցության հարցերը |hetq.am|
13:08 - 24 հուլիսի, 2024

ԱՄՆ և Ուկրաինայի պաշտպանության նախարարները քննարկել են Կիևին ամերիկյան աջակցության հարցերը |hetq.am|

hetq.am: Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը և Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են հուլիսին Վաշինգտոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները: Այդ մասին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար, ռազմաօդային ուժերի գեներալ-մայոր Փաթրիք Ռայդերը։ 

«Այսօր Օսթինը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ»,- ասել է նա:

Ռայդերը նշել է, որ կողմերը քննարկել են Վաշինգտոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքները, ինչպես նաև ուկրաինական կողմին աջակցելու քայլերը:

«Ումերովը Օսթինին նաև թարմ տեղեկատվություն է տրամադրել Ուկրաինայում առկա իրավիճակի զարգացման դինամիկայի մասին»,- հավելել է ամերիկյան պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի էր ունեցել հուլիսի 9-11-ը։ Դրա գլխավոր թեմաներն էին Ռուսաստանի հետ դիմակայությունը և Ուկրաինային ռազմական աջակցության ցուցաբերումը։ Գագաթնաժողովի մասնակիցները հրապարակել են ամփոփիչ հռչակագիր, որտեղ Պեկինին կոչ էին արել դադարեցնել ուկրաինական պատերազմում Մոսկվային նյութական ու քաղաքական աջակցության ցուցաբերումը, ինչպես նաև կանխել երկակի նշանակության ապրանքների արտահանումը Ռուսաստան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել