Հարիսը հայտարարել է, որ չի լռի «Գազայում տառապանքների մասին» |factor.am|
10:24 - 27 հուլիսի, 2024

Հարիսը հայտարարել է, որ չի լռի «Գազայում տառապանքների մասին» |factor.am|

factor.am: ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հայտարարել է, որ «անկեղծ և կառուցողական հանդիպում» է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Նա ժամանել էր Վաշինգտոն՝ ելույթ ունենալու Կոնգրեսում և նախագահ Ջո Բայդենի հետ քննարկելու Գազայի հատվածում հրադադարի մասին նոր համաձայնագրի մանրամասները, հայտնում է AP-ն։ 

Բացի Բայդենից, Նեթանյահուն զրուցել է նաև Հարիսի հետ, որն, ամենայն հավանականությամբ, կմասնակցի նախագահական ընտրություններին։ Հանդիպումից հետո Հարիսն ասել է, որ Իսրայելի պատերազմը ՀԱՄԱՍ-ի հետ բարդ է, և «շատ հաճախ խոսակցությունը երկակի բնույթ է կրում, երբ իրականությունն այլ բան է»: 

Հարիսն ասել է, որ ինքը պաշտպանում է Իսրայելի՝ իրեն պաշտպանելու իրավունքը, բայց նաև խոսում է Գազայի խաղաղ բնակիչների շրջանում լայնածավալ տառապանքների մասին, քանի որ մարտերը շարունակվում են: 

«Մենք չենք կարող աչք փակել այդ տառապանքների դիմաց։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ, որ թմրենք տառապանքից: Եվ ես չեմ լռելու»,- ասել է նա։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել