ԱՄՆ-ի և Հրվ․ Կորեայի միջև միջուկային պլանավորման համատեղ համաձայնագիրը մտահոգիչ է․ Լավրով
 |tert.am|
12:20 - 27 հուլիսի, 2024

ԱՄՆ-ի և Հրվ․ Կորեայի միջև միջուկային պլանավորման համատեղ համաձայնագիրը մտահոգիչ է․ Լավրով |tert.am|

tert.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան անհանգստացած է Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի՝ համատեղ միջուկային պլանավորում իրականացնելու ծրագրերով, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մեկ այլ մտահոգիչ տարր այն է, որ Միացյալ Նահանգները վերջերս Կորեայի Հանրապետության հետ ստորագրել է միջուկային պլանավորման համատեղ համաձայնագիր», - ասել է Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ առայժմ Մոսկվան նույնիսկ չի կարողանում պարզաբանում ստանալ, թե դա ինչ է նշանակում։

«Սակայն չենք կասկածում, որ դա լրացուցիչ ահազանգ է առաջացնում», - ընդգծել է նա։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել