Ոսկեհասկում պայթյունը, նախնական տվյալներով, տեղի է ունեցել գազօջախը միացնելու ընթացքում. ՔԿ
11:26 - 01 օգոստոսի, 2024

Ոսկեհասկում պայթյունը, նախնական տվյալներով, տեղի է ունեցել գազօջախը միացնելու ընթացքում. ՔԿ

Օգաստոսի 1-ին՝ ժամը 06.00-ի սահմաններում, Շիրակի մարզի Ոսկեհատ գյուղի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով՝ փլուզվել է տան զգալի մասը, ինչպես նաև վնասվել է տան բակում կայանված ավտոմեքենան։ Դրա հետևանքով մահացել է նշված տան բնակիչ 12-ամյա երեխա, որի դին դուրս է բերվել փլատակներից։ Բայցի դրանից՝ մարմնական վնասվածքներով Գյումրի ԲԿ են տեղափոխվել նշված տան 31-ամյա և 56-ամյա բնակչուհիներ։

«Նախնական՝ դեռևս ստուգման ենթակա տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել հեղուկ գազի բալոնից արտահոսքի պատճառով՝ տան բնակչի կողմից գազօջախը միացնելու ընթացքում։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայր են մեկնել Ախուրյանի քննչական բաժնի քննիչներ՝ անհետաձգելի, առաջնային քննչական գործողություններ կատարելու նպատակով։

Ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և վարութային այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել