Հ-38, /Հ-30/-Թթուջուր-Նավուր-/Հ-36/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 26 կմ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է:
Իջևան այցի ընթացքում այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման և տեսանյութի հրապարակման միջոցով:
Ծրագրի արժեքը 3,6 մլդ դրամ է, որը հատկացվել է պետական բյուջեից։ Ճանապարհի ընդհանուր երկարությունը 26 կմ է։
Ընթացքի մեջ են նաեւ Թթուջուր-Նավուր ճանապարհի 1-ին տեղամասի՝ 15 կմ հատվածի շինաշխատանքները: Ծրագրի արժեքը 2,4 մլրդ դրամ է։
Աշխատանքները կավարտվեն մինչ տարեվերջ:
comment.count (0)