ՀՀ վարչապետի գործունեությունը չի կարող ֆինանսավորվել այլ աղբյուրից բացի ՀՀ պետական բյուջեն: Դա ՀՀ քաղաքացիների հետ խոսակցություն է, դա ՀՀ վարչապետի գործունեության մի մաս է:
Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Կրթվելը նորաձև է» շարժման ֆինանսավորմանը և ընդգծելով, որ այն հանդիպումները, որոնց ինքը չի մասնակցում, ՀՀ պետական բյուջեից չեն ֆինանսավորվում:
Հարցին, թե, օրինակ, դահլիճի վարձակալությունը բյուջեի՞ց է լինում, Փաշինյանն արձագանքեց, որ մանրամասներին չի տիրապետում, բայց եթե ինքը մասնակցում է, այո:
Հարցին, թե ինչու է գաղտնի տեղեկություն համարվում, Փաշինյանը պատասխանեց, որ վարչապետի աշխատակազմի արարողակարգային ծախսերի մեջ է, և այդ տեղեկությունը միշտ էլ գաղտնի է եղել:
comment.count (0)