1lurer.am: Կուրսկի շրջանում մարտերը շարունակվում են:
Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ ուկրաինական զինված ուժերին հարվածներ են հասցվում, նրանց առաջխաղացումը կասեցվում է: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ գիշերը ուկրաինական տասնյակ անօդաչու թռչող սարքերով թիրախավորվել են Բելգորոդի, Բրյանսկի, Լիպեցկի, Կուրսկի, Վորոնեժի, Օրյոլի շրջանները:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երեկոյան ուղերձում ուղղակիորեն չի մեկնաբանել Կուրսկի շրջանում զարգացումները: Նա հայտարարել է՝ «Ռուսաստանը պատերազմ է բերել ուկրաինական հող և պետք է զգա, թե ինչ է արել»։
Զելենսկին նաև առանց մանրամասնելու նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկուց երեք «արդյունավետ» զեկույց է լսել։
«Ուկրաինացիները գիտեն՝ ինչպես հասնել իրենց նպատակներին։ Մենք չենք ընտրել այս պատերազմը: Մենք արդար խաղաղություն ենք ցանկանում», - ասել է Ուկրաինայի ղեկավարը:
comment.count (0)