Ներկայումս մեր վերահսկողության տակ է ՌԴ տարածքի մոտ 1,000 քառ․ կմ․ Ուկրաինայի ԶՈւ հրամանատար
 |tert.am|
21:44 - 12 օգոստոսի, 2024

Ներկայումս մեր վերահսկողության տակ է ՌԴ տարածքի մոտ 1,000 քառ․ կմ․ Ուկրաինայի ԶՈւ հրամանատար |tert.am|

tert.am: Այսօր Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին նախագահ Զելենսկիին  զեկուցել է ռազմաճակատում Ուկրաինայի պաշտպանական գործողությունների և Կուրսկի շրջանում գործողությունների մասին։

Այս մասին Զելենսկին հայտարարել է երկուշաբթի օրը։

«Ամենակարևորը Գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու զեկույցն էր ռազմաճակատում մեր պաշտպանական գործողությունների և Կուրսկի շրջանում գործողության վերաբերյալ։

Մենք շնորհակալ ենք բոլոր զինվորներին ու հրամանատարներին իրենց տոկունության և վճռական գործողությունների համար»,- ասել է Զելենսկին։

Զելենսկի հայտարարել է, որ Սիրսկին ասել է, որ ուկրաինացի զինվորականները հարձակողական գործողություն են իրականացնում Կուրսկի շրջանում։

«Ներկայումս մեր վերահսկողության տակ է Ռուսաստանի Դաշնության տարածքի մոտ 1,000 քառ,- ասել է Սիրսկին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել