hetq.am: Ուկրաինացի զինված ուժերի վերահսկողության տակ է գտնվում Ռուսաստանի տարածքում գտնվող 74 բնակավայր։ Նման գրառում է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Չնայած բարդ ինտենսիվ մարտերին, մեր ուժերը շարունակում են առաջխաղացումը Կուրսկի մարզում, և մեր «փոխանակման ֆոնդը» աճում է»,- հայտարարել է նախագահ Զելենսկին։
Ինչպես պնդում է Ուկրաինայի նախագահը, գրավված տարածքներում «շարունակվում է հումանիտար լուծումների մշակումը»։ Նա չի հստակեցրել, թե ռուսաստանցի քանի խաղաղ բնակիչ է մնացել այդ բնակավայրերում։
Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։
comment.count (0)