Ադրբեջանի հակաօդային ուժերը զորավարժություններ են անցկացրել
 |azatutyun.am|
11:45 - 17 օգոստոսի, 2024

Ադրբեջանի հակաօդային ուժերը զորավարժություններ են անցկացրել |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները «հատուկ տակտիկական վարժանքներ» են անցկացրել, այս մասին հայտնում է այդ երկրի Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն՝ «S-300 Favorit զենիթահրթիռային համակարգերի դիվիզիոնների մարտական անձնակազմը պատրաստության բերելով տեխնիկան, շարժվել է դեպի դիրքային տարածքներ և մեկնարկային դիրքերում վերաբաշխման առաջադրանքներ կատարել»։

Նախօրեին էլ Ադրբեջանի ՊՆ-ը հայտնեց, որ ուսումնավարժական թռիչքներ են իրականացրել ռազմաօդային ուժերի ուղղաթիռային ստորաբաժանումները։

Ըստ ադրբեջանական ռազմական գորատեսչության՝ թռիչքները կատարվել են սահմանված երթուղիներով, թռիչքներ և վայրէջքներ են իրականացվել ցերեկային և գիշերային ժամերին, կատարվել են օդային հետախուզության, ինչպես նաև այլ տեսակի գործողությունների առաջադրանքներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել