Իրանի խորհրդարանը հաստատել է Աբբաս Արաղչիի թեկնածությունը արտգործնախարարի պաշտոնում
 |tert.am|
18:20 - 18 օգոստոսի, 2024

Իրանի խորհրդարանը հաստատել է Աբբաս Արաղչիի թեկնածությունը արտգործնախարարի պաշտոնում |tert.am|

tert.am: Իրանի խորհրդարանը հաստատել է Աբբաս Արաղչիի թեկնածությունը արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնում։

Խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովը հաստատել է կառավարության կողմից առաջարկված Աբբաս Արաղչիի թեկնածությունը երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնում:

Արաղչին եղել է նախկին փոխնախարար և նշանակալի դեր է ունեցել 2015 թվականին միջուկային գործարքի կնքման գործում։

Հիշեցնենք, որ Արաղչիի թեկնածությունն առաջադրել էր Իրանի նոր նախագահ Մահմուդ Պեզեշքիանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել