Ադրբեջանը ԲՐԻԿՍ-ին անդամակցության հայտ է ներկայացրել
 |hetq.am|
19:53 - 20 օգոստոսի, 2024

Ադրբեջանը ԲՐԻԿՍ-ին անդամակցության հայտ է ներկայացրել |hetq.am|

hetq.am: Ադրբեջանը ԲՐԻԿՍ-ին անդամակցելուպաշտոնական հայտ է ներկայացրել։ Այդ մասին, APA գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն։

Արդեն մի քանի ամիս է` Բաքուն տարբեր մակարդակներով հայտարարում էր իր այդ մտադրության մասին։ Հուլիսի սկզբին Աստանայում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանն ու Չինաստանը ստորագրել էին երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության հաստատման մասին համատեղ հռչակագիր։

«Չինական կողմը ողջունում է Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում համագործակցությունն ամրապնդելու Ադրբեջանի ձգտումը, աջակցում է ՇՀԿ-ում Ադրբեջանի իրավական կարգավիճակի բարձրացմանը: Ադրբեջանական կողմը ԲՐԻԿՍ-ին անդամակցելու ցանկություն է հայտնում, իսկ չինական կողմը ողջունում է Ադրբեջանի մասնակցությունը ԲՐԻԿՍ-ի համագործակցությանը»,- նշված էր համատեղ հռչակագրի 4.5 կետում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Լուսանկարը՝ Reuters-ի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել