Միրզոյանը շնորհավորել է Իրանի ԱԳ նոր նախարարին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
22:56 - 21 օգոստոսի, 2024

Միրզոյանը շնորհավորել է Իրանի ԱԳ նոր նախարարին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ.

«Ջերմ շնորհավորում եմ հարգելի Սեյեդ Աբբաս Արաղչիին Իրանի արտաքին գործերի նախարար նշանակվելու կապակցությամբ։ Ակնկալում եմ աշխատել ձեզ հետ՝ մեր երկու բարեկամ ազգերի, հարևան երկրների միջև ամուր կապերի հետագա ընդլայնման ուղղությամբ։Լավագույն հաջողություններ ձեր նոր պաշտոնում», - նշված է նախարարի x-ի էջում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել