news.am: «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդը ՀՀ կառավարության շենքի դիմաց շտապ հավաք է կազմակերպել՝ ներկայացնելով պահանջագիր, որով կառավարությունից պահանջում են դիվանագիտական միջազգային օրակարգ դարձնել «Ադրբեջանի տարածքից բռնի տեղահանված հայ բնիկ ազգաբնակչության իրավունքների պաշտպանության մասին» հարցը։
Շարժման անդամ Նարինե Դիլբարյանը լրագրողներին ասաց, որ դա ենթադրում է վերադարձի իրավունք, մշակութային հուշարձանների վերադարձի պաշտպանություն, ամենակաևոր հարցերից մեկն է՝ գերիների վերադարձը COP29-ի նախօրեին։
«Մենք տեսնում ենք, որ Հայաստանի կառավարությունն այդ ուղղությամբ չի ձեռնարկում ոչ մի քայլ»,- նշեց նա։
Ըստ նրա, հենց նման հարցերի բարձրաձայնումը պատճառ են դառբալու իշխանափոխություն, որովհետև այ իշխանությունը չի առաջ քաշում ժողովրիդն պաշտպանող դրույթներ, հեռանալու է։
comment.count (0)