Նորք-Մարաշը Կենտրոնին կապող այլընտրանքային նոր ճանապարհ կլինի
09:28 - 20 սեպտեմբերի, 2024

Նորք-Մարաշը Կենտրոնին կապող այլընտրանքային նոր ճանապարհ կլինի

Նորք-Մարաշ վարչական շրջանը Կենտրոնին կապող այլընտրանքային նոր ճանապարհ կունենա, որն էականորեն կբեռնաթափի Արմենակյան փողոցը: 1.4 կմ երկարությամբ ճանապարհն իրար կկապի Գարեգին Հովսեփյան փողոցն ու Սարալանջը: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ծանոթացել է ծրագրի ընթացքին: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվական վարչությունը։

««Մենք դիտարկում ու շարունակելու ենք կյանքի կոչել երթևեկության բեռնաթափմանն ուղղված նոր նախագծեր, որոնք իրականություն են դառնում Երևանի քաղաքապետարանի կողմից ներդրված եկամուտների ավելացման ջանքերի շնորհիվ: 2024թ. մենք մոտավորապես 40%-ով ավելացրել ենք Երևան քաղաքի եկամուտները, և այդ գումարներն ուղղվելու են նման ենթակառուցվածքների զարգացմանը»,- նշել է քաղաքապետը:

Նախագծի շրջանակում ճանապարհի ողջ երկայնքով կառուցվել են նոր ենթակառուցվածքներ՝ հեղեղատար, կոյուղատար, գազատար ու էլեկտրամատակարարման համակարգեր, ինչպես նաև արտաքին լուսավորության ցանց»,- նշված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել