shantnews.am: Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իրանական պատվիրակության գլխավորությամբ ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին: Այս մասին տեղեկացնում է Իրանի ԱԳ նախարարությունը:
«Այս ուղևորության ընթացքում Աբբաս Արաղչիին ուղեկցում են ԱԳ նախարարի քաղաքական հարցերով և ԱԳ նախարարի իրավական և միջազգային հարցերով օգնականները»,- ասվում է Իրանի ԱԳՆ-ի Telegram-յան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Սեպտեմբերի 10-ին բացվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանը։ Դրա գագաթնակետը կլինի սեպտեմբերի 24-30-ը բարձր մակարդակի շաբաթվա անցկացումը, որը կմիավորի աշխարհի տարբեր երկրների ղեկավարներին և արտաքին գործերի նախարարներին՝ ներկայացնելու միջազգային իրավիճակի իրենց տեսլականը և նախանշելու գլոբալ մարտահրավերների դեմ պայքարի ուղղությունները:
comment.count (0)