Իրանը ներկայացրել է «Կամիկաձե» ԱԹՍ-ի նորագույն տարբերակը
 |azatutyun.am|
12:46 - 22 սեպտեմբերի, 2024

Իրանը ներկայացրել է «Կամիկաձե» ԱԹՍ-ի նորագույն տարբերակը |azatutyun.am|

azatutyun.am: Թեհրանում սեպտեմբերի 21-ի զորահանդեսի ժամանակ Իրանը ներկայացրել է իր «Կամիկաձե» անօդաչու թռչող սարքի նորագույն տարբերակը:

IRIB պետական հեռուստաընկերությունը հայտնել է, որ Shahed 136-B անօդաչու թռչող սարքի թռիչքի հեռահարությունը 4 հազար կիլոմետր է։

Իրանը պնդում է, որ վերջին տարիներին անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ մեծ հաջողություններ է գրանցել:

Տարբեր լրատվամիջոցներ, երկրներ և կառույցներ պնդում են, որ այդ սարքերը առանցքային դեր են խաղում Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման գործում։ Թեհրանը կտրականապես հերքում է Մոսկվային զենք մատակարարելու մեղադրանքները։

Օրեր առաջ Վաշինգտոնն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանեց՝ ի պատասխան Ուկրաինայի դեմ պատերազմող Ռուսաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելու, այդ թվում` բալիստիկ հրթիռների մատակարարելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել